RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2022-01-14 > #002, 2022-01-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022



Տեղադրվել է` 2022-01-21 12:12:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2411, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵԽՈՂՆ ԷԼ ԵՆ ԻՐԵՆՔ, ՊԱՅՏՈՂՆ ԷԼ

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Բավական կատակասեր էկոնոմիկայի նախարար ունենք։ Սեփական հայտարարություններից ու խոստումներից հետ կագնելու համար հարմար բացատրություն է գտել, թե կատակել է։ Երկրի տնտեսության պատասխանատուներից մեկը, որ տնտեսական աճի ուղիղ ցուցիչ խցանումներն է համարում, սրամտում է, թե կատակել էՙ ասելով, որ եթե երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտա։ Կատակելո՞ւ համար են Քերոբյանին պորտֆել տվել, կարծում ՙ ոչ։ Վստահ եմ նաեւ, որ տրամաբանությունից դուրս համեմատություններ անելու համար էլ չեն նրան կարեւորագույն ոլորտ վստահել, որ խցանումն ու տնտեսական աճն իրար հետ կապի։ Ըստ իսՙ պորտֆելը նախարարին տալիս են, որ կառավարի ոլորտը, քաղաքականություն մշակի, ոչ թե որպեսզի կատակներ անի, մարդկանց սին ու սուտ հույսեր տա։

Իհարկե, այս ամբողջ պատմության մեջ Քերոբյանի մեղավորությունը չնչին է, չէ՞ որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչի որոշողը։ «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, եւ ես կորոշեմՙ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի», ասում է ՀՀ վարչապետը։ Նրա ասածի ենթատեքստը նույնն է, ինչ տարիներ առաջ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ասածինը, թե «ինչքան ուզենք, այնքան կխփենք»։

Սոցիալական արդարության խոստումներով իշխանության եկածներն արդեն ոչ թե ակնարկներով, այլ ուղիղ տեքստով են հասկացնում, որ կանեն այն, ինչ կուզեն կամ ինչ հարմար կլինի այդ պահին։ Պետք լինիՙ Վահան Քերոբյանն անհեթեթ նոր հայտարարություններ կանի, պետք լինի արար աշխարհով մեկ պախարակել ու պաշտոնանկ անել, ապա աչքն անգամ չեն թարթի։

Սա իշխանության քաղցրությունը կարճ ժամանակում ճաշակելու ու դրանից չհրաժարվելու ցուցիչ է։ Ժողովրդի լեզվով ասածՙ «մեխն էլ իրենց ձեռքում, նալն էլ», ու որ պահին ինչ կամ ում պետք է լինի հա՛մ կմեխեն, հա՛մ կպայտեն։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 21-01-2022

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ