ՇՆՈՐՀԱՎՈՐ, ՍԻՐԵԼԻ ԱՐԾՎԻ 2022-01-21
Միայն արծվենի հայացք, վերեւից՝ շատ բարձր երկինքների դիտարանից դիտելու կարողություն է պետք ունենալ աշխարհատարած ողջ հայությունը տեսնելու, նրա հոգսերը, խնդիրները, հաջողությունները եւ «ԱԶԳ»ի միջոցով համայն հայությանը իր դիտածն ու տեսածը, զգացածն ու ապրածը ներկայացնելու կարողությունն ունենալու համար։
Արծվին՝ Բախչինյանը, մեր բոլորի սիրելին, Բախչինյան գերդաստանի հրաշալի զարմը, միայն կարող է վերադարձնել մեզ մեր ինքնությունը՝ տարբեր ցամաքամասերից, երկրներից ու քաղաքներից, որպեսզի հայությունը ամեն տեղ իրեն զգա մեկ, միասնական ու միակ քաղաքակրթության որպես կերտիչ՝ ամբողջ աշխարհում։
Արծվի Բախչինյանի տարեդարձն է այսօր։ Նա մեր բոլորի զավակը, ընկերը, հարազատն է։ Այսօր եւ ընդմիշտ։
Շնորհավորենք իրեն ծննդյան տարեդարձի առթիվ ու մաղթենք, որպեսզի միշտ մնա արծիվ։
Շնորհավոր տարեդարձդ, սիրելի Արծվի։
ԱԶԳ |