ԱՆՎՃԱՐ ԴԱՍԱԳՐՔԵՐ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ Կրթությունը յուրաքանչյուր քաղաքակիրթ երկրում առաջնային ոլորտներից է: Սակայն, նյութական խնդիրների պատճառով շատ երեխաներ զրկված են նվազագույն կրթական ծրագրից: 2010թ. սկսած «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը եւ օժանդակում առավել անապահով երեխաներին ստանալ անվճար դասագրքեր: Ծրագիրն իրականացվում է նվիրատվությունների շնորհիվ, որոնք մասնավորապես ապահովվում են Լոնդոնի Թեքեյան խնամակալ մարմնի կողմից Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում կազմակերպված դրամահավաքների միջոցով: 2021-2022 ուսումնական տարում «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը 2,149 անվճար դասագիրք է տրամադրել 154 անապահով աշակերտի Երեւանից, Գյումրիից, Ստեփանավանից եւ Կարբի գյուղից, դրանով իսկ մեղմելով ընտանիքների նյութական հոգսը: Իսկ ծրագրի իրականացման տասներեք տարիների ընթացքում ընդհանուր առմամբ հիմնադրամը 2,028 շահառուի տրամադրել է 27,570 դասագիրք 13,753,321 ՀՀ դրամ արժողությամբ: Հիմնադրամը նպատակ ունի ընդլայնել ծրագիրը, ուստի հայցում եւ ակնկալում է Հայաստանի եւ Սփյուռքի կազմակերպությունների եւ անհատների տեւական համագործակցությունն ու օժանդակությունը սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին: Նվիրատվություն կարող եք կատարել` «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամ /ՀՀ, Երեւան 0025, Խանջյան 50/ Բանկ` «Ամերիաբանկ» ՓԲԸ Բանկային հաշիվ` 15700 22679770200 (ՀՀ դրամ) SWIFT / BIC: ARMIAM22 «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը հայտնում է իր խորին երախտագիտությունը բոլոր նվիրատուներինՙ հայ դպրոցի զարգացման եւ բարգավաճման հայրենանվեր գործին աջակցելու համար: |