ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հունվարի 20-ի առավոտյան մահացել է «Առավոտ» օրաթերթի մեր գործընկեր Նաիրա Մամիկոնյանը : Նա հայկական լրագրության առաջատար ու սկզբունքային լրագրողներից էր: Նաիրա Մամիկոնյանն ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական ինստիտուտը, աշխատել է «Ազգային ինքնորոշում միության» լրատվական կենտրոնում, ՌԴ համառուսական կոմերցիոն հեռուստաընկերությունում, «Մոսկովյան միջազգային ռադիոկայանում», «Լրագիր», «Հայկական ժամանակ», «Օրագիր» թերթերում: 2000 թվականից աշխատում էր «Առավոտ»-ում: «Ազգը» ցավակցում է ամուսնունՙ լրագրող Արթուր Խեմչյանին, մյուս հարազատներին եւ բոլոր գործընկերներին: |