ՖԱՖ-Ի ՄՐՑԱՆԱԿԸ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Լեւոն Հայրապետյանն արժանացել է «Երկրպագուների համակրանք» մրցանակին: Այն հանձնվում է ՖԱՖ երկրպագուների ակումբի կողմից: Հաշվի է առնվում ոչ միայն ֆուտբոլիստի լավ խաղը հավաքականում, այլեւ խաղադաշտի սահմաններից դուրս երկրպագուների հանդեպ ցուցադրած վերաբերմունքը: Քանի որ Լեւոն Հայրապետյանը շարունակում է ապաքինվել Գերմանիայում, որտեղ վիրահատվել էր, մրցանակը հանձնվել է ֆուտբոլիստի քեռուն: Հիշեցնենք, որ Հայրապետյանը ծանր վնասվածք էր ստացել սեպտեմբերին Բուլղարիայի հավաքականի հետ կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում: |