RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՆՈՐԱՄՈՒՏԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՀ-ՈՒՄ

Սեպտեմբերի 2-ից Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրի կրթական աստիճան շնորհող ծրագիրը հյուրընկալեց իր առաջին ուսանողներին: Առաջարկվող բոլոր ծրագրերը հաստատագրված են ԱՄՆ-ի համալսարանների եւ քոլեջների արեւմտյան ասոցիացիայի ավագ դպրոցների եւ համալսարանների հավատարմագրման հանձնաժողովի կողմից:

Ինչպես ընդունված է աշխարհի շատ համալսարաններում, առաջին կուրսեցիների նորամուտը նշվում է այն նույն շուքով, ինչպես ավարտական հանդիսությունն է: ՀԱՀ-ը Հայաստանում առաջին անգամ, բակալավր ընդունված առաջին կուրսեցիների համար երեկ կազմակերպել էր «Նորամուտի հանդիսավոր արարողություն»:

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը այդ առիթով ասաց. «ՀԱՀ ողջ աշխատակազմն ու դասախոսական կազմը խիստ ոգեշնչված են բակալավր ընդունված առաջին կուրսեցիների նորամուտով: Մենք երկուսուկես տարի ջանք չենք խնայել եւ սպասել ենք այսօրվան: Սա նախկին Սովետական Միության տարածքում առաջին ամերիկյան հավատարմագրված բակալավրի ծրագիրն է, եւ մենք ինչ-որ չափով այս պահին պատմություն ենք կերտում: Ամերիկյան կրթությունը ինքնատիպ եւ կարեւոր կողմեր ունի, ինչպիսին է ակադեմիական ազատությունը, դասախոսների եւ ուսանողների ղեկավարումը եւ այլն, եւ մենք երջանիկ ենք ներմուծել այս ամենը հայկական բակալավրի ծրագրում»:

ՀԱՀ ընդհանուր կրթության բաժնի փոխդեկան Քեթրին Բոունը նշեց. «Մենք անհամբեր սպասում ենք մեր նոր ուսանողներին, եւ սա շատ ավելի փորձություն է մեզ համարՙ քան իրենց»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ