RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 975, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 17

«ԱՐԱՄԷ»-Ի ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ ՊԷՅՐՈՒԹԻ ՄԷՋ

ՀԱՄՕ ՄՈՍԿՈՖԵԱՆ

«ԱՐԱՄԷ» արուեստի ցուցասրահի Միջին Արեւելքի եւ Ծոցի երկիրներու ներկայացուցիչ Մայք Վայէճեան, Պէյրութի Թէքէեան կեդրոնի 5-րդ յարկին վրայ տեղաւորուած դահլիճի մուտքին կը դիմաւորէր գեղարուեստասէր ընտրանին:

Հայրենի թէ սփիւռքահայ հանրաճանաչ գեղանկարիչներ, քանդակագործ Ռաֆֆի Թոքաթլեանի հետ, կը ցուցադրէին իրենց եզակի ստեղծագործութիւնները - Համալպաշեան, Չթճեան, Ռումելեան, Ոսկանեան, Մարգարեան եւ վրձինի այլ վարպետներ, որոնք բազմիցս ներկայացուած են Հայաստանի, Լիբանանի, Եւրոպայի եւ Ամերիկայի գեղարուեստի շրջանակներուն, շնորհիւ «ԱՐԱՄԷ» արուեստի միջազգային ցուցասրահի ջանքերուն:

«Արամէական» ջերմ հիւրասիրութեան մթնոլորտի մէջՙ հիւրերն ու այցելուները մինչեւ ուշ գիշեր հիացան հայկական կերպարուեստի գլուխ-գործոցներով, որոնք արդէն ճանաչման, գովեստի ու յարգանքի արժանացած են արուեստասէրներու կողմէ ամէնուրեք:

Լիբանանի թէ Միջին Արեւելքի համար, քաղաքական այս դժուարին օրերուն, գեղարուեստի ցուցահանդէսներ կազմակերպելը խիզախ քայլ է, սակայն անհրաժեշտՙ մթնոլորտը թեթեւցնելու, գեղեցիկն ու մարդկայինը հրամցնելու խաղաղութիւն ու բարգաւաճում տենչացող, քաղաքակրթութիւններու օրրան Փիւնիկէ-Լիբանանի ժողովուրդին: Մանաւանդ որ մեծ թիւով լիբանանցի հայ եւ արաբ գեղարուեստի սիրահարներ, արուեստաբաններ այցելեցին այս ցուցահանդէսըՙ բացման առաջին օրն իսկ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ