RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 913, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 14

«ՍԱՍՈՒՆ» ՊԱՐԱԽՄԲԻ 9-ՐԴ ՏԱՐԵԿԱՆ ԵԼՈՒՅԹԸ

Հ. Ծ.

Տորոնտոյի (Կանադա) «Համազգային թատերասրահում» երկու ներկայացումներով հանդես է եկել Սբ Երրորդություն հայաստանյայց առաքելական եկեղեցու «Սասուն» պարախումբը, տեղեկացնում է «Ապագայ» շաբաթաթերթը:

«Սասուն» պարախումբը ստեղծվել է 2004 թվին Զարեհ ա. քհն. Զարգարյանի եւ Տորոնտոյի տաղանդավոր ընտանիքներից մեկի նախաձեռնությամբ: Ունի երեք ստորաբաժանումներում (8-10 տարեկաններ, 11-13 տարեկաններ եւ 14-ից բարձր տարեկաններ) 80 անդամներ: Գեղարվեստական ղեկավարն է Ջո Ավագյանը: Պարուսույցն ու երաժշտական համադրողըՙ Սեւակ Ավագյանը: Խումբը հայկական մշակույթը պարի միջոցով ներկայացրել է Օնարիո եւ Քվեբեկ նահանգներում:

Այս տարվա 9-րդ տարեկան ելույթի ժամանակ պարախումբը նոր հայտագիր է ներկայացրելՙ համագործակցելով սերբական ժողովրդական պարախմբի (ղեկավար Միրոսլավ Բատա Մարչեդիչ) հետ, աննախադեպ խանդավառ մթնոլորտ ստեղծելով դահլիճում: Երեկոյին իր մասնակցությունն է բերել նաեւ սոպրանո Սոնա Հովսեփյանը: Հոկտեմբերին պարախումբը պատրաստվում է ելույթներ ունենալ Ուրուգվայում եւ Արգենտինայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ