RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06 > #149, 2013-09-07 > #150, 2013-09-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013



ԱՇԽԱՐՀ

Տեղադրվել է` 2013-09-05 23:18:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 25, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՄԵՆԱԾԵՐ ՄԱՐԴՆ ԱՊՐՈՒՄ Է ԲՈԼԻՎԻԱՅՈՒՄ

Պ. Ք.

Պարզվում էՙ աշխարհի ամենածեր մարդն ապրում է Բոլիվիայում: Կարմելո Ֆլորեսի 123 տարին լրացել է մեկ ամիս առաջ: Նա ամբողջ կյանքն անցկացրել է լեռներում: Ակնոց կամ լսողական սարք չի կրում: Գանգատվում է միայն հիշողությունից. սկսել է մոռանալ նույնիսկ իր ստույգ տարիքը:

Այմարա ցեղի հնդկացին ապրում է բարձրաբերձ Անդերում, խմում լեռնային աղբյուրների ջուրը: Կարմելո Ֆլորես Լուուրան սրանով է բացատրում իր երկարակեցությունը: Բացի դրանից, նա երիտասարդ հասակից պահպանում է հացահատիկային խիստ սննդակարգը, նշում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:

Կարմելո Ֆլորեսը բնակվում է հողե հատակով եւ ծղոտե տանիքով ավանդական խրճիթում, իսպաներեն չի խոսում, անգրաճանաչ է, կորցրել է գրեթե բոլոր ատամները: Նրա 27-ամյա թոռը պնդում է, որ բոլիվիացին մասնակցել է Պարագվայի դեմ 1933 թ. մղված Չակի պատերազմին:

Գրանցման տեղական բաժնի տնօրեն Էուգենիո Կոնդորին լրագրողներին ցույց է տալիս 1890 թ. ծնված Կարմելո Ֆլորեսի մկրտության վկայականի պատճենը:

Լա-Պասի քաղաքապետից «Մարդկության կենդանի ժառանգություն» պատվավոր կոչումն ստացած Կարմելո Ֆլորեսը հավաստիացնում է, որ իր համար գլխավոր ունեցվածքը ոչ թե շքանշանն է կամ ճանաչումը, այլ բազմանդամ ընտանիքը. ինքն ունի 40 թոռ եւ 19 ծոռ:

«Երջանիկ եմ, որ մինչեւ հիմա կարող եմ միասին տեսնել զավակներիս, թոռներիս ու ծոռներիս. դրա համար երախտապարտ եմ Աստծուն», ասում է ծերունին:

ԶԼՄ-ների շնորհիվ նա վերջերս իսկական աստղ է դարձել ոչ միայն իր գյուղում, այլեւ ամբողջ Բոլիվիայում: Երկրի իշխանությունները պնդում են, որ Գինեսի ռեկորդների գրքում շուտով «երկարակյաց» հովածը կամրագրի Բոլիվիայի ներկայացուցչի անունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #148, 06-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ