ԱԼԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ԱԼԱՇԿԵՐՏ» Ալբերտ Սարգսյանը կրկին աշխատանքի է անցել «Ալաշկերտ» ակումբում: Նա կգլխավորի «Ալաշկերտ-2-ը»: Այդ աշխատանքում Սարգսյանին կօգնի Արմեն Բաղումյանը, որը կմարզի թիմի դարպասապահներին: Հիշեցնենք, որ Ալբերտ Սարգսյանը նորաստեղծ «Ալաշկերտի» առաջին գլխավոր մարզիչն էր, որի գլխավորությամբ թիմը հաջող մրցելույթներ ունեցավ առաջին խմբում: Սակայն առաջնության վերջնագծում ակումբի ղեկավարությունն անսպասելիորեն պաշտոնանկ արեց Սարգսյանին, որին փոխարինեց Արմեն Սանամյանը: «Ալաշկերտն» անհաջող է մեկնարկել բարձրագույն խմբի առաջնությունումՙ 4 տուրից հետո վաստակելով ընդամենը 2 միավոր: Չի բացառվում, որ եթե «Ալաշկերտը» շարունակի անհաջող ելույթները, ապա Ալբերտ Սարգսյանը հնարավոր է, որ կրկին գլխավորի թիմը: |