ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 4-ՐԴ ՏՈՒՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂ Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքներով Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Գերմանիայի առաջնության 4-րդ տուրի լավագույն խաղացող: Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 41,33 տոկոսը: Հենրիխն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրեն ձայն տված ֆուտբոլասերներին: Եվրոսպորտն էլ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է ամռան տրանսֆերային շրջանում կատարված ամենատպավորիչ տեղափոխությունների ցանկում: |