ՌԴ ՄՈՒՏՔԻ ԱՅՑԱԳԻՐՙ ԿԵՆՍԱՉԱՓԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԴԻՄԱՑ Պ. Ք. 2014 թ. դեկտեմբերի 10-ից ՌԴ մուտքի այցագիր ստանալու համար օտարերկրացիները ստիպված կլինեն հանձնել կենսաչափական տվյալներ: Համապատասխան հրամանագիր է ստորագրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ինտերֆաքս գործակալությունը հաղորդում է, որ այդ փաստաթղթի համաձայն մինչեւ դեկտեմբերի 5-ը բոլոր պետությունները պետք է տեղեկացված լինեն կենսաչափական անձնական տվյալների հավաքման վերաբերյալ: Իսկ դեկտեմբերի 10-ից ՌԴ մուտքի այցագրի կամ երկրի տարածքով տարանցման ձեւակերպման ժամանակ կիրականացվի օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ձեռքերի բոլոր մատների նրբագծերի սքանավորում: |