RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014



Տեղադրվել է` 2014-12-08 17:13:51 (GMT +04:00)


Ընթերցված է` 1336, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ՄՈՍԿՎԱՆ ՀՐԱԺԱՐՎԵՑ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻՑ»

Պ. Ք.

Գազը Եվրոպա կհասնի Թուրքիայով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ներկա պայմաններում Ռուսաստանը չի կարող շարունակել «Հարավային հոսք» գազամուղի իրականացումը, քանի որ ԵՄ անդամ Բուլղարիան չի թույլատրում գազատարի ցամաքային հատվածի կառուցումը: Իսկ Թուրքիայի կարիքների բավարարման համար Ռուսաստանը կկառուցի նոր գազատար համակարգ:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը ավելի ուշ հայտարարել է, որ «Գազպրոմը» եւ թուրքական BOTAS ընկերությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Սեւ ծովով դեպի Թուրքիա գազամուղ կառուցելու վերաբերյալ: Դրանով տարեկան կառաքվի 63 մլրդ խ.մ. գազ, որից 14 միլիարդը նախատեսված է Թուրքիայի համար: Մնացյալը կհասցվի հույն-թուրքական սահման, որտեղ էլ կլինի դեպի Եվրոպական երկրների հանգույցըՙ «հաբը»: Նոր գազամուղի ընդհանուր հզորությունը համեմատելի է «Հարավային հոսքի» հետ:

Միլլերի խոսքերով, «Հարավային հոսք» նախագիծը փակված է, գոնե առայժմ:

ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հաստատել է, որ Ռուսաստանն այսուհետեւ էլ կկատարի եվրոպական երկրների հետ կնքած գազային բոլոր պայմանագրերը:

ՌԴ էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Գրիվաչն ասել է, որ Թուրքիան վաղուց երազում էր նման նախագծի մասին: «Մենք գիտենք, որ Իրանը երկար ժամանակով մեկուսացվեց: Իրանական գազի մատակարարումը ձախողվեց: Ներկայումս այդ նախագիծն իրականացվում է ադրբեջանական գազի հաշվին, որը լիարժեք չէ, բավարար հզորություն չի ապահովում», նշել է նա: Խոսքը տարեկան 10 մլրդ խ.մ. գազի մասին է: «Ռուսական գազի հայտնվելը, իհարկե, արմատապես փոխում է իրավիճակը», ասել է Գրիվաչը: «Սա նույն «Հարավային հոսքն» է, բայց կհասնի ոչ թե Բուլղարիա, այլ Թուրքիա: Կարելի է սա անվանել «Կապույտ հոսքի» ընդլայնում կամ նոր նախագիծ», ավելացրել է ռուս փորձագետը:

Նրա խոսքերով, նման լուծման շնորհիվ «Գազպրոմի» կորուստները փոքր կլինեն: Մինչեւ օրս աշխատանքներ էին կատարվում ՌԴ տարածքում. ընդլայնվում էին այսպես կոչված «Հարավային միջանցքի» կարողությունները:

Վլադիմիր Պուտինի խոսքերով, «Հարավային հոսքի» կասեցման պատճառով Բուլղարիայի կորուստները կկազմեն տարեկան 400 մլն երվո, եւ այդ երկիրը Եվրոհանձնաժողովից պետք է փոխհատուցում պահանջի բաց թողնված շահույթի դիմաց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 05-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ