ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության ֆոնին հետաքրքրական է, որ Հայաստան է այցելել ու Հայաստանի նախագահի կողմից ընդունելության է արժանացել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության խորացման, Անհատական գործընկերության ծրագրով գործակցության առանձին դետալների, տարածաշրջանային խնդիրների մասին զրույցից հետո Ապաթուրայը հանդիպել է նաեւ մի շարք հայ պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ լրագրողներին: Ասուլիսում տրված հարցին ի պատասխան` Ապաթուրայն անդրադարձել նաեւ Գյումրիի ողբերգությանը, մասնավորապես ասելով. «Դա սարսափելի մարդկային ողբերգություն է, բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի իշխանություններն այս դժվար իրավիճակում ճիշտ լուծում կգտնեն»: |