ԾԱՆՐ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ «ՇԱՌԼԻ ՀԵԲԴՈ»-Ի ԶՈՀՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Երգիծական «Շառլի Էբդո» թերթի համահիմնադիր Անրի Ռուսելը (Henri Rousell) ահաբեկչական սպանդից հետո մեղադրել է գլխավոր խմբագիր Ստեֆանե Շարբոնիեին (Stռphane Charbonnier) «իր թիմին մահվան հասցնելու» համար,""Nouvel Obs""ֆրանսիական լրատվամիջոցին հղում անելով ներկայացնում են գերմանական լրատուները: 80-ամյա Ռուսելը 1970 -ին աշխատակցել է վերոհիշյալ երգիծաթերթինՙ "Delfeil de Ton" ծածկանունով: Նա խմբագրինՙ Շարբին, ինչպես մտերմիկ անվանում էին նրան, «համառ կարծրագլուխ» է անվանում, որ ավելիին էր ձգտում, եւ ինչպես Մուհամեդի երգիծանկարների պարագայում եղավ, շատ հեռուն գնաց: Ինչը նրան ստիպեց, որ չափազանցության մեջ իր թիմին էլ հետը տանի: 2011-ին երգիծաթերթի դեմ արդեն մի բռնարարք եղել էրՙ փորձել էին հրկիզել , եւ այլեւս պիտի կանգ առներ, բայց 2012-ի սեպտեմբերին Շարբը նորից կրկնեց, «Շառլի Էբդո»-ի համահիմնադրի հիշողություններն է մեջբերում ֆրանսիական թերթը: Նրա պատմելով, բռնարարքները Շարբի համար երբեւէ ազդակ չեն հանդիսացել երգիծանկարներում իր միտքն արգելակելու: «Շառլի Էբդո»-ի երկարամյա փաստաբան Ռիշար Մալկան (Richard Malka) վրդովված արձագանքել է Ռուսելի մեղադրանքներինՙ ակնարկելովՙ «Շարբին դեռեւս չհուղարկավորած, ուրիշ բան չունեն անելու, արդեն նրա մասին հրապարակավ չարախոսում են»: Առաջին անգամ չէ, որ Ռուսելը քննադատում է «Շառլի Էբդո»-ի գլխավոր խմբագրին: Անցյալում արդեն նա Շարբոնեին ասել է, թե «Շառլի Էբդո»-ն վերածվել է իսլամի հանդեպ թշնամանք հարուցող սիոնիստական օրգանի: Նկար 1. Ահաբեկչությանը զոհ գնացած «Շառլի Էբդո» երգիծաթերթի գլխավոր խմբագիր Ստեֆանե Շարբոնիենՙ Շարբը: |