ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «Վալլեքս» խմբի ընկերությունների Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին Սույնով հայտնում ենք, որ «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետՙ Ընկերություն) կազմակերպում է հանդիպում Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության եւ պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի (այսուհետՙ Ծրագիր) շահառուների հետ, որին հրավիրվում են մասնակցելու ծրագրի շահառուների բոլոր խմբերի ներկայացուցիչներըՙ յուրաքանչյուր անձ եւ (կամ) կազմակերպություն, որի վրա Ծրագիրը կարող է ունենալ ուղղակի կամ անուղղակի որեւէ ազդեցություն եւ (կամ) որը Ծրագրի հետ կապված շահեր եւ (կամ) գործառույթներ ունի եւ (կամ) որեւէ կերպ կարող է ազդել Ծրագրի իրականացման վրա: Հանդիպումը տեղի կունենա 2015թ. հունվարի 21ին, ժամը 18:00ին, ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի մշակույթի տան դահլիճում: Հանդիպման օրակարգում հետեւյալ հարցերն ենՙ - Ծրագրի շրջանակներում 2014թ. ընթացքում կատարված շինարարական եւ մոնտաժային աշխատանքները, 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող գործունեությունը - 2014թ. ընթացքում շրջակա միջավայրի պահպանության եւ աշխատանքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումները, 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները - Ծրագրի շահառուների ներգրավման եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ուղղություններով 2014թ. իրականացված եւ 2015թ. առաջին եռամսյակում նախատեսվող միջոցառումները - Պատմամշակութային հուշարձանների պահպանության ուղղությամբ 2014թ. կատարված եւ 2015թ. ընթացքում նախատեսվող աշխատանքները - Այլ հարցեր: Ընկերությանՙ ք. Երեւան, Խանջյան 19 հասցեով եւ Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրասենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ եւ Շնող գյուղերի գյուղապետարաններում 2014թ. դեկտեմբերի 30-ից 2015թ. փետրվարի 6-ը կբացվեն գրանցամատյաններ, որոնցում շահառուները կարող են գրառել մեկնաբանություններ, առաջարկություններ, նկատառումներ եւ այլ հաղորդագրություններՙ հանդիպման օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ: Օրակարգում ներառված հարցերի վերաբերյալ հաղորդագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաեւ էլ. փոստովՙ pr@vallex.com հասցեով: Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ եւ կառուցողական մասնակցություն: |