RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015



ՄԻԱԺԱՄԱՆԱԿ` 70 ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Տեղադրվել է` 2015-01-15 23:03:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 2390, Տպվել է` 38, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱ ՏԱՐԵԼԻՑԻՆ

Մ. Կ.

Հայաստանում կընթերցվի Եր. Օտյանի «Անիծեալ տարիներ» վկայագրությունը

Բեռլինի Գրականության Միջազգային Փառատոնն ու Պոտսդամի Լեփսիուսհաուզը 2015թ. ապրիլի 21-ին ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԸՆԹԵՐՑՈԻՄՆԵՐ են կազմակերպումՙ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Համաշխարհային ընթերցումներին մասնակցելու ցանկություն են հայտնել ավելի քան 400 անհատներ: Ընթերցումների աշխարհագրությունը կընդգրկի մոլորակի գրեթե 70 երկիրՙ Ալբանիայից մինչեւ Զիմբաբվե: Ի թիվս մյուս հարգարժան ստորագրյալների, այս բացառիկ նախագծին ցանկություն են հայտնել մասնակցել նաեւ 5 նոբելյան մրցանակակիրներՙ Մարիո Վարգաս Լիոսան (Mario Vargas Llosa), Հերտա Մյուլլերը (Herta Muller), Էլֆրիեդե Յելինեկը (Elfriede Jelinek), Ջոն Քեթցեն (John Coetzee) եւ Օրհան Փամուկը (Orhan Pamuk): Ամենուր ընթերցումները տեղի են ունենալու նույն օրը, եւ սկսվելու են նույն ժամին:

Վերոհիշյալ օրը Բեռլինում եւ Պոտսդամում ընթերցումները կընդգրկեն ռումինահայ գրող Վարուժան Ոսկանեանի «Շշուկների մատեանը» գրքի գերմաներեն թարգմանության շնորհանդեսը, որի ընթացքում կընթերցվեն հատվածներ գրքից: Աշխարհի մյուս ծիրերում կընթերցվեն եւ կքննարկվեն հայազգի այլ գրողների ստեղծագործություններ:

Ապրիլ 21-ի ընթերցումները Հայաստանում կհամակարգի Երեւանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտը (www.ica.am): Ընթերցումներին ու դրան հետեւող մտքերի փոխանակմանը կմասնակցեն հայկական կողմից հետեւյալ ստորագրյալներըՙ Հասմիկ Պապյան (երգչուհի), Տիգրան Մանսուրյան (կոմպոզիտոր), Հակոբ Ավետիքյան (խմբագիր), Պարգեւ Շահբազյան (Վազգեն I կաթողիկոսի երկարամյա օգնական, «Էջմիածին» ամսագրի նախկին խմբագիր), Նարե Կարոյան (դաշնակահարուհի), Երվանդ Տեր-Խաչատրյան (արվեստաբան, գրականագետ), Վահրամ Մարտիրոսյան (գրող, հրապարակախոս, թարգմանիչ), Անահիտ Աստոյան (բանասեր, «Դարի կողոպուտ» գիրք/հետազոտության հեղինակ), Գուրգեն Գասպարյան (գրականագետ, Մատենադարանի ավագ աշխատակից):

Կընթերցվեն հատվածներ Երվանդ Օտյանի «Անիծեալ տարիներ» 1914-1919թթ անձնական վկայություններից: Հավաքը կվարի երաժշտագետ, արվեստաբան Մարինե Կարոյանը: Այն տեղի կունենա Թեքեյան մշակութային կենտրոնի գրադարանի դահլիճում: Քննարկմանը ներկա կարող են գտնվել բոլոր ցանկացողները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 16-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ