RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1510, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ԻՐԱՔԻՆ ՀԱՄՈԶԵԼ ԵՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԽՆԴՐԵԼ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Պ. Ք.

ԱՄՆ իշխանությունները Իրաքի ղեկավարությանը համոզել են Ռուսաստանից «օդուժի օգնություն» չխնդրել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Նրա խոսքերով, «ամերիկացի պաշտոնյաները Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիին համոզել են, եւ նա Ռուսաստանին չի դիմել օդային հարվածներ հասցնելու խնդրանքով», հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

Դանֆորդը հիշեցրել է, որ Իրաքի վարչապետը մոտ երկու շաբաթ առաջ կոչ էր արել «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարին մասնակից դարձնել Ռուսաստանին եւ Իրանին:

Սիրիայում ՌԴ օդուժը նախագահ Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ից հարվածներ է հասցնում իսլամիստների դիրքերին եւ զինապահեստներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ