RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1552, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՊՈՒՏԻՆԻ ՁԵՌՔԻ ԳԻՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի աշխատակազմից պահանջել են տեղական «112 Ուկրաինա» հեռուստաընկերությունից ցույց չտալ Պորոշենկո-Պուտին հանդիպման այն դրվագը, որտեղ երեւում է, թե ինչպես է նախագահ Պորոշենկոն սեղմում նախագահ Պուտինի ձեռքը: Հեռուստաընկերությունը, սակայն, մերժել է աշխատակազմին եւ ցուցադրել է հիշյալ հանդիպումն իր բոլոր դրվագներով:

Ընդ որում, ուկրաինական եւ ոչ մի հեռուստաընկերություն (բացի վերոհիշյալից) հանդիպման այդ դրվագը ցույց չի տվել, ավելին, հոկտեմբերի 16-ին, ուկրաինական դատարաններից մեկը որոշում է կայացրել` թույլատրել «112 Ուկրաինա» հեռուստաընկերության տարածքում խուզարկությունը` ներառյալ հեռուստաընկերության համակարգչային եւ տեխնիկական սարքավորումների բռնագրավվումը` «ֆինանսական մեքենայությունների առիթով հեռուստաընկերության դեմ բացված քրեական գործի հիմքով»:

Չմոռանանք, որ Ուկրաինայում վերջերս հեղափոխություն եղավ երկրում ժողովրդավարություն հաստատելու նպատակով, որի անքակտելի մասն է ազատ խոսքի իրավունքը եւ ճշմարտության բարձրաձայնումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ