RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2015-10-09 > #038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2015-10-22 23:25:38 (GMT +04:00)


Ընթերցված է` 1318, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի 3.5G ՑԱՆՑՆ ԸՆԴԳՐԿՈՒՄ Է ԵՐԿՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 98.8%-Ը

Հայաստանում ամենամեծ ծածկույթ ունեցող բջջային ցանցն էլ ավելի է ընդարձակվում. Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում իր ձեռքբերումներով: Այսօր եւս մեկ 2.5G/3.5G բազային կայան է տեղադրվել Արմավիրի մարզի Ջրարբի գյուղումՙ HSPA+ տեխնոլոգիայի միջոցով ապահովելով ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայություններՙ ներբեռնման 42.2 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 5.76 Մբիթ/վրկ առավելագույն արագությամբ:

Ջրարբիի բազային կայանը գյուղական վայրերում վերջերս կառուցված կայաններից մեկն է: Առհասարակ` կայանի կառուցման աշխատանքներին նախորդում է տեղանքի որոշումըՙ բարձր ճշգրտության ռադիոսարքավորումների միջոցով: Այնուհետեւ սկսվում են շինարարական աշխատանքներըՙ համաձայն հաստատված նախագծի: Առանձին տեղանքներում հիմքը կառուցելուց առաջ հաճախ անհրաժեշտ է լինում հեռացնել գրունտային ջրերը: Հաջորդ փուլում կառուցվում է աշտարակը, որի վրա տեղադրվում են ալեհավաքն ու ռադիո-ռելեային սարքավորումները: Ամենավերջում կատարվում է թվային սարքավորումների տեղադրումն ու միացումը, որից հետո բազային կայանը գործարկվում է:

Ընդհանուր առմամբ, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի 1106 2.5G/3.5G բազային կայան: Մինչեւ ընթացիկ տարվա ավարտը կգործարկվի հավելյալ եւս 70 բազային կայան, որից 30-ը կտեղադրվի բաց տարածքներում, իսկ 40-ըՙ շինությունների տանիքներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի Հայաստանում գործող ամենաընդարձակ 3.5G ցանցը, որը ծածկույթ է ապահովում երկրի բնակեցված 98.8% տարածքում:

4G/LTE ցանցի ընդլայնումը նույնպես ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաջնահերթություններից է: Ընկերությունը հեռահաղորդակցության միակ օպերատորն է Հայաստանում, որը 4G ծառայություններ է մատուցում: Հայաստանում 4G/LTE ցանցի ծածկույթը կազմում է 45.7%: Ներբեռնման 150 Մբիթ/վրկ եւ վերբեռնման 50 Մբիթ/վրկ արագություն ապահովող 4G տեխնոլոգիան հասանելի է Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Ծաղկաձորում, Արմավիրում եւ Վաղարշապատում: Մինչեւ տարեվերջ ցանցը կհամալրվի եւս 5 4G/LTE բազային կայանով: Այսպիսովՙ LTE (eNodeBs) կայանների ընդհանուր թիվը կհասնի 255-ի:

«Ընկերության գործունեության առաջին փուլում մենք առաջնորդվում էինք հետեւյալ կարգախոսովՙ բջջային հաղորդակցությունը պետք է հասանելի լինի անգամ հեռավոր սարերում գտնվող հովիվներին: Մենք խոստացանք եւ կատարեցինք մեր խոստումը: Ներկայումս ոչ ոք չի զարմանում այն փաստից, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ձայնային եւ տվյալների փոխանցման ծառայությունները հասանելի են անգամ ամենանոսր բնակեցված բնակավայրերում: Քայլ առ քայլ մենք շարժվում ենք դեպի մյուս նպատակակետը, այն էՙ տվյալների փոխանցման բարձր արագություն ապահովող 3.5G եւ 4G տեխնոլոգիաները հասանելի դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ երկրի ամենահեռավոր բնակավայրերում», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

3.5G եւ 4G ծառայությունների շնորհիվ ընկերության բաժանորդները հնարավորությունունեն օգտվելու առցանց ամենանորարարական ծառայություններից, առավել արդյունավետ դարձնել համացանցից օգտվելը աշխատանքի եւ ժամանցի համար, խաղալ առցանց խաղեր, օգտվել տեսասթրիմինգի ծառայություններից եւ դիտել HD տեսանյութեր բոլորովին նոր որակովՙ առանց ֆիքսված ցանցից կախում ունենալու:

Որպես նորարարությունների առաջատար ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համագործակցում է տեխնոլոգիաներ եւ լուծումներ առաջարկող աշխարհում առաջատար մատակարարների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 23-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ