ԱՆԵԿԴՈՏ ՄԵՐԿԵԼԻ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻ ՄԱՍԻՆ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցած շաբաթ Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հյուրընկալվել էր Թուրքիայի նախագահին: Վերջինս տիկին Մերկելին ընդունել է իր նստավայրում, որտեղ երկու երկրների ղեկավարների համար տեղադրված են եղել ոսկեզօծ բազկաթոռներ: Մերկելը, ըստ ականատեսների, սկզբում ապշել է եւ մի քիչ վախեցած` հարցրել Էրդողանին. «Իսկ այստե՞ղ է մահացել Աթաթուրքը»: Էրդողանը պատասխանել է` ոչ, ամենայն հավանականությամբ Մերկելին չափից դուրս չվախեցնելու նպատակով: Ի դեպ, Մերկելը Թուրքիայում հայտարարել է, որ «Գերմանիան ամեն ինչ կանի Թուրքիայի մուտքը` ԵՄ արագացնելու համար», ինչը աննախադեպ հայտարարություն է, քանի որ Գերմանիան նախկինում երբեք կողմնակից չի եղել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական Միությանը: Ըստ ամենայնի Գերմանիայի կանցլերը Թուրքիայում կարգին վախեցել է` մի քանի րոպե թուրքական գահին նստելուց հետո, որի մասին որոշ թուրք սյունակագիրներ անեկդոտ են հորինել. «Ոսկեզօծ գահին նստած Էրդողանը նույնպիսի գահին նստած Մերկելին ասում է. «Մեզ երեք միլիարդ եվրո է պետք, ով Մերկել: Իսկ Մերկելն էլ պատասխանում է. բազկաթոռները ձուլեք, կեսը դուրս կգա, այ Էրդողան»: |