ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ ՄՈՒՏՔԸ ԴԱՆԱԿՈՎ` ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Անցած չորեքշաբթի օրը Երեւանում ԱՄՆ դեսպանատուն է ներխուժել մի 30-ամյա տղամարդ, որը դանակով զինված է եղել: Տղամարդը, ում ինքնությունը չի հայտարարվում, դեսպանատան տարածք է ներս մտել պարսպից եւ դանակը պահելով սեփական պարանոցին` սպառնացել է ինքնասպան լինել, եթե չհանդիպի ԱՄՆ դեսպանին: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ տղամարդը բերման է ենթարկվել եւ գործով տարվում է քննություն: Հավելենք միայն, որ սկսվել է ԱՄՆ մեկնելու ու այնտեղ աշխատելու իրավունք տվող «գրին քարտ»-ի խաղարկությունը, որը ստանալու համար, սակայն, պետք չէ դանակով մուտք գործել դեսպանատուն, կամ հանդիպել դեսպանին: Ավելին, դանակով մուտքը ԱՄՆ դեսպանատուն խստիվ արգելվում է, եւ ոչ միայն ԱՄՆ դեսպանատուն: |