RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2016-03-18 > #011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #014, 2016-04-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016



Տեղադրվել է` 2016-04-06 13:52:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 24178, Տպվել է` 638, Ուղարկվել է էլ.փոստով` 589

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ. «ՂԱՐԱԲԱՂՆ Է 70 ՏԱՐԻ ՇԱՐՈՒՆԱԿ ՕԿՈՒՊԱՑԻԱՅԻ ԶՈՀ ԵՂԵԼ»

Ադրբեջանի ռեժիմը ղարաբաղյան հակամարտությունն օգտագործում է սեփական երկրում առկա խնդիրներն արդարացնելու համար, Հայաստանի հետ սահմանային լարվածությունը պահելով` մեղադրում միջնորդներին անգործության մեջ, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցում դասախոսության ժամանակ:Ղարաբաղյան կարգավորման շրջանակում «օկուպացիա» բառի շահարկման վերաբերյալ Ս. Սարգսյանն նշել է, թե Ղարաբա՛ղն է հենց 70 տարի շարունակ օկուպացիայի զոհ եղել. «Բոլոր նրանց, որոնք գիտակցաբար կամ չգիտակցելով օգտագործում են «օկուպացիա» բառը, ուզում եմ հարցնել. իսկ ի՞նչ էր 1921 թվականին Ստալինի թեթեւ ձեռքով Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին, եթե ոչ օկուպացիա»: Նախագահն ունկնդիրներին բացատրել է, որ Ադրբեջանի ստեղծած անտանելի պայմանների պատճառով հենց խորհրդային կենտրոնաձիգ իշխանության թուլացման առաջին նշանների ի հայտ գալուն պես Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն առաջինն ընդվզեց.«Հակամարտության բուն պատճառը հենց այդ նախասկզբնական օկուպացիան է, հետեւաբար Լեռնային Ղարաբաղը այսօրվա Ադրբեջանի տարածքային ամբողջականության հասկացության հետ կապ չունի», ընդգծել է Հայաստանի նախագահը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 01-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ