ՄՐՑՈՒՅԹ- 2016 Համաշխարհային հայկական կոնգրեսը, Ռուսաստանում հայերի միությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը եւ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարում են 2016թ. ժուռնալիստական լավագույն հրապարակումների մրցույթ` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին` «Համազգային միասնականությունը որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով: Մրցույթին ներկայացվող նյութերը պետք է արտացոլեն Հայաստանի անկախացման պատմական նշանակությունը, մեր հերոսական ժողովրդի ձեռքբերումները, համայն հայության միասնականությունն ու միակամությունը հայոց պետականության կայացման, համազգային նվիրական նպատակների իրականացման համար: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի եւ Սփյուռքի զանգվածային լրատվամիջոցները, Հայաստանի ժուռնալիստների միության անդամները: Մրցանակային հիմնադրամը կազմում է 5.5 միլիոն դրամ: Սահմանվում են հետեւյալ մրցանակները. 1. Պարբերական մամուլ- երկու մրցանակ` 750.000-ական դրամ 2. Սփյուռքահայ մամուլ- մեկ մրցանակ` 350.000 դրամ 3. Ամսագիր- մեկ մրցանակ` 350.000 դրամ 4. Մարզային մամուլ- երկու մրցանակ` 300.000 դրամ 5. Հեռուստահաղորդումներ- երկու մրցանակ` 550.000-ական դրամ 6. Մարզային հեռուստահաղորդումներ- մեկ մրցանակ` 480.000 դրամ 7. Ռադիոհաղորդումներ- երկու մրցանակ` 350.000 դրամ 8. Ցանցային ԶԼՄ-ներ- մեկ մրցանակ` 300.000 դրամ Ծանոթություն . Մրցույթն անցկացնող կազմակերպությունը կարող է մրցանակային հիմնադրամի 10 տոկոսն օգտագործել կազմակերպչական ծախսերի համար: |