ԴՈԿՏ. ՌՈԲԵՐՏԱ ԷՐՎԻՆԸ ՀԵՏԵՂԵՌՆՅԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հ.Ծ. Հայոց ցեղասպանությունը մեծապես ձեւափոխեց հայ մտավորականության մտածելակերպը: 1920-30-ականների հայկական պարբերականները գրեթե շաբաթական պարբերականությամբ արձագանքում էին ստեղծված նոր պայմանների առաջադրած մարտահրավերներին: Ինչպե՞ս պետք էր առաջ գնալ սփյուռքում որպես հայ եւ որպես մարդ, անհատ: Ի՞նչ նոր միջոցներ, ձեւեր պետք է գտնվեին նպաստելու համար գոյատեւմանը: «Ցեղասպանության դաժան լույսի ներքո: Հայազգի ընտրյալ մտածողների խոհերը» ընդհանուր խորագրի ներքո Ֆրեզնոյի Կալիֆոռնիա պետհամալսարանի հայկական ուսումնասիրությունների հրավիրյալ դասախոս դոկտ. Ռոբերտա Էրվինը , ով խորացել է հատկապես հայ միջնադարյան պատմագրության մեջ (Վանական վարդապետ, Հովհաննես Երզնկացի եւ այլն), ապրիլի 27-ին համալսարանի բիզնես կենտրոնի «Ալիս Փիթրզ» դահլիճում իր երրորդ դասախոսությունն է կարդալու «Սրբազան վրեժ: Ցեղասպանության երեք նվիրապետերի կոչը ամերիկահայությանը» թեմայի շուրջ: Նախորդ դասախոսություններից առաջինում (նույն վայրում) նա արծարծել է «Հայերն անմահության մասին» թեման, իսկ երկրորդումՙ մարտի 30-ինՙ «Հայերն ամենակարեւորի մասին» թեման: Պրոֆ. Էրվինը դոկտորական է պաշտպանել այդ նույն համալսարանում: Դասավանդել է Երուսաղեմի եբրայական համալսարանում: |