ՆՈՐ ԿՈԱԼԻՑԻԱՙ ՀԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ Հինգշաբթի օրը նախագահականում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն կոալիցիոն համագործակցության մասին նոր հուշագիր են ստորագրել: Արարողությանը մասնակցել են նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարապետյանը, քաղաքապետ Մարգարյանը, ՀՅԴ-իցՙ Հրանտ Մարգարյանը, Արմեն Ռուստամյանը, այլք: Հուշագիրը ստորագրել են Արմեն Աշոտյանըՙ ՀՀԿ-ից եւ Աղվան Վարդանյանըՙ ՀՅԴ-ից: Վարդանյանը նշել է, որ հուշագիրը պաշտոն ստանալու մասին չէ, չնայած ՀՅԴ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ հուշագրով վարչապետ առաջադրելու իրավունքը վերապահված է ՀՀԿ-ին, իսկ նախարարներ նշանակվելու են համատեղ երկկողմ քննարկումների արդյունքում: Արմեն Աշոտյանն իր հերթին նշել է, որ ի տարբերություն նախորդ հուշագրի, նոր կոալիցիոն հուշագիրը լիարժեք է: Լիարժեք փոխգործակցություն ենք մաղթում ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին: |