RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 3835, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՀՊԱՆԵԼ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ԱԼ-ԱՔՍԱ ՄԶԿԻԹԻ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հ. Ծ.

Խոսելով Ստամբուլում մի քանի օր առաջ Երուսաղեմի թեմայի շուրջ կայացած համաժողովում, Էրդողանը կոչ է արել աշխարհի մահմեդականներին ավելի հաճախ այցելել ալ-Քուդսի (Երուսաղեմի արաբական անվանումը) ալ-Աքսա մզկիթը պահպանելու համար այդ վայրի իսլամական ինքնությունը, տեղեկացնում է «Ինտերնեշնըլ Բիզնես թայմս» թերթը:

Իր ելույթում բուռն թափով հարձակվելով Իսրայելի վրա, նա երկրի ներկա վարչակարգի Արեւմտյան ափի նվաճողական քաղաքականությունը նմանեցրել է Ամերիկայում եւ Հարավային Աֆրիկայում սեւերի հանդեպ իրագործված խտրականությանը եւ զգուշացրել է Թրամփի վարչակազմին Մ. Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ չտեղափոխել: «Դա չափազանց սխալ եւ անխոհեմ քայլ կլինի», ասել է նա:

Նրա ելույթը խիստ քննադատության է արժանացել Իսրայելում, որտեղ համարել են, որ «Թուրքիայի հակասական առաջնորդը իրավունք չունի բարոյականություն քարոզելու, քանի որ ինքը համակարգված ձեւով խախտում է մարդու իրավունքներն իր երկրում: Իսրայելը տարածաշրջանի միակ ժողովրդավարական երկիրն է, որտեղ հրեաները, մահմեդականներն ու քրիստոնյաները ունեն պաշտամունքի ազատություն», ասված է կոշտ պատասխանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ