ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ «ԱԶԳ-ի» միջոցով խորին շնորհակալություններս եմ հայտնում 26-ամյա թերթի գլխավոր խմբագրին, թերթի իմ գործընկերներին, Կահիրեի «Արեւ» թերթի երկու նախկին խմբագիրներՙ Երվանդ Ազատյանին եւ Ավետիս Յափուջյանին, ինչպես նաեւ հեռու եւ մոտիկ բարեկամ-ազգական-դասախոս ընկերներիս, եւ նախկին ուսանողներիս, որոնք ջերմ խոսքերով ու սրտառուչ մաղթանքներով շնորհավորեցին ծննդյանս տարեդարձը: Երախտապարտ եմ բոլորին իրենց աջակցության համար: |