RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017



Տեղադրվել է` 2017-05-12 00:14:57 (GMT +04:00)


Ընթերցված է` 4836, Տպվել է` 453, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԵՐԻ ԴԵՐԸ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ

Հ.Ծ.

Հովանավորությամբ Լիբանանի մշակույթի նախարար Ղաթթաս Խուրիի եւ համագործակցությամբ Լիբանանում Հայաստանի դեսպանատան, ՀԲԸՄ-ի տեղի մասնաճյուղը ապրիլի 6-ին դասախոսություն է կազմակերպել «L՛architecture arme՛nienne au Liban: Une question d՛identite՛» (Հայկական ճարտարապետությունը Լիբանանում: Ինքնության խնդիր) թեմայով: Ներկա են եղել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, Լիբանանի կենտրոնական բանկի կառավարչի տեղակալՙ Հարություն Սամուելյանը, եւ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը: Բացման խոսքը կատարել է ՀԲԸՄ-Լիբանանի գործադիր տնօրենուհի Անիտա Լեբիարը, ով շեշտել է Հայաստանի դեսպանատան եւ Լիբանանի մշակույթի նախարարության միջեւ համագործակցության կարեւորությունը:

Ապա ֆրանսերեն լեզվով խոսք է արել օրվա բանախոս ճարտարապետ Րաֆֆի Ջերճյանը, Այնճարի պատմամշակութային քաղաքի պատասխանատունՙ ճարտարապետական վայրերի համաշխարհային ժառանգության կենտրոնում: Նա անդրադարձել է 20-րդ դարի հայտնի լիբանանահայ ճարտարապետների կյանքին ու գործունեությանը, նշելով մի շարք հիշարժան կառույցներ, ինչպիսիք են Լիբանանի խորհրդարանի շենքը, Բեյրութի Միշել եւ Աբեդի անվան ժամացույցի աշտարակը, Հարիսայի Սբ. Պողոս Բազիլիկան եւ ուրիշներ:

Ջերճյանը Լիբանանի համալսարանի դասախոս է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 12-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ