ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ 2017 թ. մայիսի 17-ին ժամը 11:00-ին Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Վարդգես եւ Ռիտա Բալյաններ» դահլիճում տեղի կունենա գիտաժողով «Եվրասիական ինտեգրումը Հայաստանի եւ Ռուսաստանի համար աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» խորագրով: Միջոցառման կազմակերպիչներն են «Ինտեգրում եւ զարգացում» հետազոտության եւ վերլուծության հասարակական կազմակերպությունը, Եվրասիական փորձագիտական ակումբըՙ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եւ ՌԴ Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի հետ համատեղ: Զեկուցումներով հանդես կգան ՌԴ սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի վարչության նախագահ Անդրեյ Սերգեեւը , ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուսաստանյան գիտությունների ակադեմիայի եվրասիական ինտեգրման հիմնախնդիրների հարցով գիտական խորհրդի անդամ, Եվրասիական փորձագիտական ակումբի համահիմնադիր Վլադիմիր Լեպեխինը, անկախ տնտեսական եւ ֆինանսական փորձագետ Իվան Անիսիմովը եւ քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ քաղաքական գործընթացների տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Ենգոյանը : Նրանց ելույթներում կլուսաբանվեն հետեւյալ թեմաները. 1. Եվրասիական ինտեգրում նախագիծը որպես ԵԱՏՄ վերաբերյալ գիտական գիտելիքների առաջմղման գործիք: 2. ԵԱՏՄ ձեւավորումը որպես հետխորհրդային երկրների միավորում ընդհանուր քաղաքակրթական հենքի վրա: 3. Ֆինանսական եւ տարադրամային համակարգերի միավորումը միջազգային պրակտիկայում: 4. Եվրասիական տնտեսական միության գաղափարախոսական տեսանկյունները: Գիտաժողովը կազմակերպված է բուհերի ուսանողների, ասպիրանտների եւ երիտասարդ գիտնականների, հետաքրքրված հասարակական կազմակերպությունների անդամների, փորձագիտական հանրության ներկայացուցիչների համար: |