RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 16040, Տպվել է` 2493, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԵՐԵԼ Է ՎԱԶԳԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ

Վանաձորի ՔԿՀ-ից ազատ է արձակվել սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը: Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ Խաչիկյանն ազատ է արձակվելՙ «պատժի լրիվ կրումով»:

Հիշեցնենք, որ Խաչիկյանը մեղադրվում էր պաշտոնի չարաշահմամբՙ պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում պետությանը հասցվել էր 267 միլիոն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս: Նա կալանավորվել էր 2012-ին, իսկ 2014-ի դեկտեմբերի 8-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի դատավճռով դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ 12 տարի ազատազրկված Խաչիկյանը միայն 5 տարի է անցկացրել անազատության պայմաններում:

Բոլորովին վերջերս էլ Խաչիկյանը ներման խնդրանքով դիմել էր ՀՀ նախագահին, որն էլ, պարզվում է, ներել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ