RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 8289, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԹՐՔՈՒՀԻ ԵՎ ՄԻ ՉԻՆԱՑԻ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ «ՀՐԱՆՏ ԴԻՆՔ» ՄՐՑԱՆԱԿԻՆ

Հ. Ծ.

Եղեռնաբար սպանված «Ակօսի» խմբագրի ծննդյան օրըՙ սեպտեմբերի 15-ին, իր անունը կրող հիմնադրամը «Հրանդ Դինք միջազգային մրցանակը» այս տարի շնորհել է թրքուհիՙ Էրեն Քեսքինին եւ չինացիՙ Այի Ուեյուեյին: Մրցանակը ամենամյա է, եւ շնորհվում է մարդկանց, որոնք պայքարում են հանուն բռնություններից, ռասիզմից եւ խտրականությունից զուրկ աշխարհի, հօգուտ խաղաղության եւ իրարհասկացողության, երբեմն վտանգի ենթարկելով, իրենց սեփական կյանքը:

Բուրսայում 1959-ին ծնված Էրին Քեսքինը (Eren Keskin) Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է: 1989-ին անդամակցել է Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիային: Քրդական իրավունքների պաշտպանության համար ենթարկվել է հարձակումների: Եղել է համախմբագիր «Օզգյուր Գյունդեմ» թերթի: Հիմնել է 1997-ին «Իրավական օգնության գրասենյակը» պաշտպանելու համար կալանավայրերում սեռական բռնությունների զոհ դարձած կանանց: Մի քանի անգամ բանտարկվել է 6-10 ամսով:

Այի Ուեյուեյին (Ai Weiwei) ծնվել է Պեկինում 1957-ին: Սովորել է Պեկինի կինոակադեմիայում եւ 1983-ին մեկնել է Նյու Յորք շարունակելու իր կրթությունը արվեստի բնագավառում: Որոշ ժամանակ ապրուստը վաստակել է Պեկինի փողոցներում դիմանկարներ գծելով: 2008-ին Սիխուանի երկրաշարժի օրերին այցելելով այդ տարածքը երեւան է հանել աղետի վերաբերյալ կառավարության տված ոչ ճշգրիտ տեղեկությունները եւ հիմնել «Քաղաքացիների հետազոտությունները» կայքը, որտեղ խոսել է շենքերի եւ դպրոցների շինարարական թերությունների մասին: Կառավարությունը փակել է կայքը: 2010-ին կառավարությունը Շանհայի իր արվեստանոցը քանդելու հրաման է արձակել եւ նրան տնային կալանքի է ենթարկել: 2015-ից պաշտպանում է Մերձավոր Արեւելքից դեպի Եվրոպա փախած մարդկանց իրավունքները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ