RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2017-09-15 > #035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017



Տեղադրվել է` 2017-09-29 15:15:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 8977, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՄ ԻՄ ԲԺՇԿԻՆ

ԷԼԻԶԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լսել ենքՙ ծանր է Հիպոկրատի գլխարկը, բայց բժշկական պարտադիր ապահովագրական համակարգից զուրկ Հայաստանում հիվանդանալն առավել ծանր չէ՞, երբ հոգեբանական ահռելի տուրեւառությանը զուգահեռ ֆինանսական բեռն էլ ճկում ուսերդ: Հուսանքՙ մոտ ապագայում մեր փոքր երկրում կներդրվի ու կգործի պարտադիր այդ համակարգը:

Երբ առողջությունը դառնում է առօրյա մաղթանքից անդին, դրա փնտրտուքըՙ քո լուսաբացն ու կեսգիշերը, երբ հասկանում ես, որ կյանքը, յուրաքանչյուր ապրած օրը նվեր է, եւ դեռ աշխարհի ականջին պիտի հասցնես քո օրհնանքն ու աղոթքը, մեկ ուրիշ մարտահրավեր ես հաղթահարումՙ ընտրել այն բուժհաստատությունը, այն մարդկանց, որոնց կյանքդ ես վստահելու:

Իմ ընտրությունն արդարացրեց իրեն: Կոկիկ ու հարդարված «Նաիրի» բուժկենտրոնը բարձր վճարների դիմաց երկու կարեւոր բան հիվանդի համար առաջարկում էՙ գեղեցկատես, երիտասարդ բուժանձնակազմ, որը բարեբախտաբար աչքի է ընկնում բարձր պրոֆեսիոնալիզմով:

Բժշկուհուսՙ Նաիրա Հովհաննիսյանին, կամ ինչպես վարժություն դարձած դիմում են նրանՙ Նաիրա Սմբատովնային, տեսնելն արդեն առողջանալուս նախապայման է, բանիմաց ու ամենակարեւորըՙ ինձ համար վստահելի այդ հեղինակության շուրջ նույնքան հարազատացած մարդիկ ենՙ հոգատար բուժքույրեր Վերգինեն ու Սուսաննան, Իրինաները, մաքրուհի Սոնիկը, քիմիաթերապիայի ողջ բաժանմունքըՙ Լեւոն Գրիգորի Բադալյանի ղեկավարությամբ:

Բանավոր ամենօրյա շնորհակալությունս այսօր գրավոր եմ դարձնումՙ ինձ նման հիվանդների երախտագիտության վսեմ զգացումով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 29-09-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ