ՄԱՐԱԼ ԲՈՅԱՋՅԱՆԻ ԳԻՐՔԸՙ ԹՈՒՐՔԵՐԵՆ Հ. Ծ. Ստամբուլի «Արաս» հրատարակչատունը թուրքերեն լեզվով լույս է ընծայել լոս-անջելեսաբնակ Մարալ Բոյաջյանի «Մինչ ծաղկում էին կակաչները» գիրքը, որ ԱՄՆ-ում հրատարակվել էր 2015-ին «As the Poppies Bloomed» խորագրով: Գիրքը Աննայի եւ Տարոնի սրտաճմլիկ սիրո պատմությունն է հյուսում Առաջին համաշխարհային պատերազմի եւ Մեծ եղեռնի հենքի վրա: Սիրահարները ստիպված են հաղթահարել ժամանակի մարտահրավերներին առընթեր նաեւ Տարոնի հոր գաղտնիքը, որին նրանք պատրաստ չեն: Հեղինակըՙ Մարալ Բոյաջյանը, ծնվել է Հալեպում եւ փոքր տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել Լոս Անջելես: 2011-14 թվերին առաջին անգամ այցելել է Արեւմտյան Հայաստանի Վան, Բիթլիս, Մուշ եւ Սասուն քաղաքները, որոնցից ստացած տպավորություններն էլ հիմք են ծառայել գրելու իր վերոնշյալ հատորը: |