RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23 > #045, 2018-11-30 > #046, 2018-12-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018



Տեղադրվել է` 2018-11-24 03:30:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 3595, Տպվել է` 271, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՑ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դեռ օերեր առաջ կանխատեսվել էր, որ Հայաստանիՙ ՀԱՊԿ-ի հետ ստեղծված խմորը շատ է ջուր տանելու: Այդպես էլ եղավ: Կրքերը խիստ թեժացան, երբ Նիկոլ Փաշինյանի «ականջն ընկավ» այն տեղեկությունը, թե ՀԱՊԿ դռնփակ նիստից հետո Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանին պատմել է դռներից այն կողմ ընդունված բոլոր որոշումները: Ավելինՙ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն էլ հայտարարել է, որ քարտուղարի պաշտոնը տրվելու է Բելառուսի պատվիրակ Ս. Ջասին: Նիկոլ Փաշինյանն էլ, ինչպես ասում են, «դուխով» մարդ է, եւ զարյարցած հայտարարեց, որ պարզաբանումներ է պահանջելու թե՛ Բելառուսի, թե՛ Ղազախստանի նախագահներից:

Բայց արի ու տես, որ այս հայտարարությանն արձագանքեց ո՛չ թե ինքըՙ Լուկաշենկոն, ո՛չ թե Բելոռուսիայի ԱԳ նախարարը, այլՙ ԱԳ նախարարության մամլո քարտուղար Ա. Գլազը: Իսկ հայտարարությունը ո՛չ ավել, ո՛չ պակասՙ հետ-յալն էր.

«ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հավանաբար միջազգային դատախազի պարտականություններ է ստանձնել եւ իրավասու է կա՛մ պատժել, կա՛մ ներում շնորհել» : Շարունակելով խիստ անհարգալից տոնով հաղորդագրությունը, Գլազը եզրափակում է. «Դեռ չի հասկացել (Փաշինյանը: Գ.Գ.) , որ փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են քաղաքականության մեջ» :

Այս մակարդակով, Հայաստանին տրված պատասխանից երկու բան կարելի է ենթադրելՙ կա՛մ Բելառուսիայի նախագհը արժանի չի համարում պաշտոնական Երեւանին նախագահի մակարդակով պատասխանել, կա՛մ խուսափում է այդ հայտարարությունը հենց ինքն անել. երկրորդ տարբերակի իսկության հավանականությունըՙ մեկ տոկոս է:

Ինչեւէ, անդրադառնանք Հայաստանին ու նրա կառավարությանը: Միջպետական հարաբերություններում ընդունված է, որ նման հայտարարությունից հետո անմիջապես ԱԳՆ պետք է կանչվեր Հայաստանում Բելառուսիայի դեսպանը եւ բացատրություններ պահանջվեր նրանից, որից հեոտ «գեղեցիկ փաթեթավորումներով» բողոքի խսիտ նոտան էլեկտոնային փոստի առաջին չվերթով առաքվեր Մինսկ: Բայց այս ամենը տեղի չունեցավ, ավելինՙ նույնիսկ Նիկոլ Փաշինյանը հետագայում հստակ չարձագանքեց: Կարելի է ասելՙ առհասարկ ոչինչ տեղի չունեցավ: Ինչո՞ւ, ո՞րն էր պատճառը. համարձակության պակասը, թե՞ «հավես չկարը»:

Այս ամենով հանդերձ, ինձ համար, որպես հայ, անկախ նրանիցՙ սե՞ւ, թե՞ սպիտակ, խիստ վիրավորական էր որոշ մարդկանց, արդեն Հայաստանում, հրճվանքի բացականչություններըՙ Բելառուսիայի անկիրթ հայտարարությունից հետո: Ոմանք երկար պաշարումից հետո, վերջապես պաշարված բերդի դռները խորտակած Չինգիզ Խանի դեմքի արտահայտությամբ շտապեցին հրճվել դրանով եւ քննադատել Փաշինյանին ու կառավարությանը: Պետք է հիասթափեցնեմ այդ մարդկանց ու հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ, հավասար, առանց ավել-պակասի, Բելառուսիայի կողմից անպատվվել ենք բոլորս, քանի որ ուղերձն ուղղված էր ՀՀ առաջին դեմքին, եւ ամենեւին կարեւոր չէ, նա ով է: Նա... մերն է:

Պետք է գիտակցել, որ Փաշինյանը մեր երկրի առաջին դեմքն է, եւ... միայն մենք կարող ենք քննադատել նրան:

Պետք է լավ գիտակցել, ըմբռնել այս ամնեը ու ամեն ինչից վեր, լույսի տակ պահած ունենալ ազգային-պետական արժանապատվությունը, որն օրերս վիրավորել է Բելառուսըՙ պաշտոնապես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ