ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՌԵՎՏՐԻ ՊԱԼԱՏԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ Ս.թ-ի նոյեմբերի 16-ին, Հայաստանում Ամերիկայի Առեւտրի Պալատը (ՀԱԱՊ)հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահՙ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության: Նախքան քվեարկությունը`ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց տեսլականը: Ընդհանուրժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրենԱրա Հովսեփյանին:Վերջինս հանդիսանում է էներգետիկ ոլորտի ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, որին է պատկանում Որոտան ՀԷԿ-ը: Էլինա Մարկարյանըՙ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության hասարակական գործերի եւ հաղորդակցության տնօրենըեւԱհարոն Լեւոնյանը` «Սերաֆիմ Ինդաստրիս» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենըընտրվեցինՀԱԱՊ-ի 1-ին եւ 2-րդ փոխնախագահ/գանձապետ պաշտոններում: Ընդհանուր ժողովը ընտրեց նաեւ խորհրդի նոր տնօրենների կազմ, որը, համաձայն կանոնադրության, կղեկավարի երկու տարի ժամկետով: Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Իրինա Դումանյան, «Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Դիանա Գազիյան, «Էյչ-Էս-ԲՍի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության ղեկավար Կարեն Գարասեֆերյան, «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի կորպորատիվ գործերի եւ հաղորդակցության ղեկավար Տիգրան Գասպարյան, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն/գործընկեր Աշոտ Ղազարյան, «Հայաստանի Ամերիկյան Համալսարանի» փոխնախագահ Դիանա Ղազարյան, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արթուր Հովհաննիսյան, «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության գործադիր տնօրեն Դավիթ Սարգսյան, «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, գործընկեր 2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության,Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ:ՀԱԱՊ-ը իր աշխատանքային խմբերի եւ կոմիտեների միջոցով կաջակցի երկրում իրականացվող բարեփոխումներինՙ միեւնույն ժամանակ համագործակցելով այլ պալատների հետ, ինչպես նաեւ կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային եւ եվրոպական Ամերիկայի առեւտրի պալատների հետ: ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թվականից եւ ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ավելի քան130 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները եւ բարելավել բիզնես մթնոլորտը եւ ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առեւտրի պալատի եւ Ամերիկայի առեւտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ: *** Հավելյալ տեղեկությունների համար կապվեք Գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի հետ Հեռ. +374 10 599 187 Էլ. փոստ` vanane. ararktsyan@amcham.am Վեբ կայք` www.amcham.am |