ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐ ԷԼ ԿՈՒՆԵՆԱՆՔ Մ. Խ. Կառավարությունը լրացնում է «Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքը` այնտեղ ավելացնելով եւս մեկ արժանահիշատակ նշագրում`ապրիլի վերջին շաբաթ օրը հայտարարվում է քաղաքացու օր, այդպիսով ամրագրելով նախորդ տարի ապրիլյան շարժմամբ քաղաքացու ձեռքբերումը: Եթե ապրիլի վերջին շաբաթ օրը համընկնի ապրիլի 24-ի հետ, ապա այդ օրը կնշվի հաջորդող կիրակի: Իսկ հետաքրքրական է` Սահմանադրության օրը ինչով քաղաքացու օր չէ: Եթե այս տրամաբանությամբ շարժվենք` Հայաստանում եւ Արցախում այնքան օրեր կան, որոնք արժանի են հիշվելու, ասենքՙ զինադադարի օր, հիմնի օր, գերբի օր, գյուղացու օր, գործարարի օր, հացթուխի օր, եւ այդպես շարունակ: Եւ տարվա օրերը չեն հերիքի տոներին: Լրջացեք: |