RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2019-06-14 > #024, 2019-06-21 > #025, 2019-06-28 > #026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #023, 2019-07-24

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019



Տեղադրվել է` 2019-06-28 18:29:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2189, Տպվել է` 238, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲՐԳԵՐԻ «1915-Ի ՍՏՎԵՐՆԵՐԸ»

Հ.Ծ.

Դոկտ. Ջերի Մ. Բրգերը հոգեբան է, որ անցյալ տարի է թոշակի անցել 40 տարի Սանտա Կլարա համալսարանում դասավանդելուց հետո: Նա նաեւ բազմաթիվ կարճ պատմվածքների հեղինակ է: Վերջերս նա իրականություն է դարձրել, ըստ Արամ Արքունի, որ գրախոսել է նրա գիրքը, իր վաղեմի երազանքը եւ լույս է ընծայել իր առաջին վեպը «1915-ի ստվերները» խորագրով (The Shadows of 1915, published by Golden Antelope Press): Գիրքը, որի դեպքերը տեղի են ունենում 1953-ին, քննարկում է Եղեռնի ազդեցությունը վերապրողների կյանքում: Միհրան Սերոբյանըՙ հերոսը, փորձում է հաղթահարել անցյալի հիշողությունները եւ ժամանակակից թուրքերի հետ ընդհանուր լեզու գտնել: Թեման շաղախված է նաեւ հայի եւ օտարի սիրո պատմությամբ, որն էլ իր մեջ պարունակում է ինքնության, տարագրության, նոր միջավայրին հարմարվելու խնդիրները:

Բրգերը Ֆրեզնոյում է մեծացել, եւ բազմաթիվ հայ ընկերներ է ունեցել, որոնցից յուրաքանչյուրը Ցեղասպանության հետ կապված պատմություններ է հաղորդել նրան, որոնք ցնցող տպավորություն են թողել նրա վրա: Նա ծանոթ է եղել նաեւ Սարոյանին, որ «մեր շրջապատում ծանոթ էր որպես հերոսի»: «Հիշում եմ 10 տարեկան էի, երբ մասնակցեցի պարանների օգնությամբ օդապարիկներ բաց թողնելու «արարողությանը»: Կանգնած էի հսկա մի անձնավորության կողքին, որ օդապարիկներին մարդկային բնութագրումներ էր տալիս: Զարմանալի էր: Հավաքվածներից մի քանիսը նրան գժի տեղ էր դրել: Երբ տանը մայրիկիս պատմեցի, ասաց, որ նա մեծ գրող է: Այդ օրվանից սկսեցի հավաքել նրա գրքերը եւ կարդալ»:

Հատորը գրելու նպատակով Բրգերն ու իր կինը, որ «Սան Խոսե Մերկուրի Նյուզի» համար էր աշխատում, մի շարք հարցազրույցներ են անցկացրել հայերի շրջանում: «Դրանք խիստ ազդեցիկ էին», պատմում է նա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 28-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ