RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 808, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՏԵՐ ԿԱՆԳՆԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻԴ

Բավական մեծ թվով Հայաստանի քաղաքացիներ շարունակում են մնալ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանումՙ դեպի Հայաստան թռիչք չկա, մարդիկ կան, որ մի քանի անգամ տոմս են գնել, ու դրանք չեղարկվել են: Նրանք, իհարկե, կապի մեջ են ՌԴ-ում ՀՀ դեսպանության հետ, բայց դրանից նրանց վիճակը չի թեթեւանում: Անելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարության մեջ իհարկե անդրադարձ է կատարվել էր խնդրին, հետո պարզաբանելով, թե ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներքո ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը հանդիպել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող այն քաղաքացիների հետ, որոնք նախորդ օրը տեղի ունեցած չարտերային թռիչքով չեն կարողացել մեկնել Հայաստան եւ հրաժարվել են տեղափոխվել հյուրանոցՙ նախընտրելով մնալ օդանավակայանում։ Բայց առայժմ թռիչք չկա:

Իհարկեՙ մարդկանց դեսպանության կողմից տրամադրված հյուրանոցներ տեղափոխելու ջանքը վատ չէ, սակայն Հայաստանի իշխանությունները պարտավոր են մտածել հայրենիք վերադառնալ բոլոր ցանկացողների մասինՙ երկու -երեք թռիչք կազմակերպելով, քանի որ այդ հայերի մեծ մասը հայտնվել է դժվարին վիճակի մեջՙ առանց ֆինանսավորման եւ կորոնավիրուսով վարակվելու վտանգի տակ (օրերով նստելով օդանավակայանում):

Պետություն, տեր կանգնիր քաղաքացիներիդ, որքան էլ դժվարին վիճակում լինես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ