RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 848, Տպվել է` 40, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՍՏԱԾ ԹԱԽՏԻՆՙ ՉՏՐՎԵՆՔ ԲԱԽՏԻՆ

Գեղամ Քյուրումյան

Համամարդկային փորձության այս շրջանում մոտիկ ու հեռու հայաստանցիներից ու հայությունից ով չի ալարում խորհուրդներ է շռայլումՙ տանը մնա եւ լավ է լինելու: Կարծես լսում ու մնում ենք:

Բայցեւՙ տարօրինակորեն թե ցավալիորեն ոչ ոք չի հիշում աշխատանքի ու աշխատելու նշանակության մասին ընդհանրապես: Չէ՞ որ այլ իրավիճակում ու իրողությունում կգտնվեինք, ասենք մի 200 մլրդ դոլար համախառն ներքին արդյունք եւ 50 մլրդ դոլար բյուջե ունենալու պարագայում, երբ այս հնարավոր թվերի անգամ 10 տոկոսը չունենք, տասնամյակներով այդ ամենաստեղծ աշխատանքն ու աշխատելն անտեսելու արդյունքում: 5 մլն բնակչությամբ Իռլանդիայում նշված ցուցանիշները 500 մլրդ ու 100 մլրդ դոլար են, մի փոքր ավելի բնակչությամբ Դանիայում 350 մլրդ ու 180 մլրդ դոլար, մեր բնակչության մոտ մեկ երրորդն ունեցող երբեմնի խորհրդային Էստոնիայումՙ 50 մլրդ ու 10 մլրդ: Մենք ումի՞ց ենք պակաս հարցը տեղին կհնչի, սակայն ընդունենք, որ այն չենք բարձրաձայնել: Մի տեսակ անհարմար է ՀՀ տնտեսության մեր պատասխանատուներին հիշելը... հարուստների հետ համեմատվելու առումով: Թերեւս տեղին ու պարտադրված ենք հերթական անգամ մտաբերել անճարն է կերել բանջարը ասացվածքը: Չմոռանանք նաեւ որ ասվում է. համավարակի ավարտից հետո փլուզված համաշխարհային տնտեսության փոխարեն նոր տնտեսահամակարգ է կազմավորվելու: Հոմո սապիենսին, որտեղ նաեւ հայերս ենք, մնում է միայն նախապատրաստվել. թե ինչիՙ ոչինչ պարզ չէ:

Այս մասին խորհենք, եղբայրք, քանզի չգիտենք մեզ ու մեր ժառանգներին առաջիկայում էլ ինչ փորձություններ են սպասվում: Քանի դեռ ժամանակ ունենք, նստսծ թախտինՙ չտրվենք բախտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ