ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ Ազգային Ժողովի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բավարարել է Հայաստանի երրորդ նախագահի արաջադրած պայմանը։ Հանձնաժողովի այսօրվա գրության մեջ հստակ նշված է, որ ՀՀ երրորդ նախագահին առանց որեւէ նախապայմանի կտրամադրվի հարցուպատասխանիՙ նրա մասնակցությամբ հատվածի տեսաձայնագրությունը: Այնպես որ, եթե նկատի առնենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե իր պայմանները բավարարելու դեպքում պատրաստ է ապրիլի 16-ին մասնակցել հանձնաժողովի նիստին, ուրեմն այդպես էլ կլինի։ |