ՉԻՆԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԵՏԱԳԱ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Չինական կողմը վճռականորեն պաշտպանում է կորոնովիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանի ջանքերն ու պատրաստ է հետագա աջակցություն ցուցաբերել: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մասին ասել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինըՙ Արմեն Սարգսյանին ուղղված նամակում: «Չինաստանն ու Հայաստանը բարեկամական գործընկերություն եւ համագործակցություն ունեցող երկրներ են: Առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով երկու երկրների հարաբերությունների զարգացմանըՙ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել մեր երկու երկրների առողջապահական ոլորտներում համագործակցության ամրապնդման համարՙ համատեղ պաշտպանելով մեր երկրների ժողովուրդների կյանքն ու առողջությունը» ,- ասվում է Սի Ծինփինի նամակում: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Սարգսյանն առաջիկայում մտադիր է շարունակել քննարկումները եւ երկխոսությունը Չինաստանի նախագահի հետ: |