ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՄԱՀԱՑԵԼ Է ԹԱՏՐՈՆԻ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ՄԵՆԵՐԳՉՈՒՀԻ, ՍՈՊՐԱՆՈ ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Ալ. Սպենդիարյանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից: Գայանե Գրիգորյանը 60 տարեկան էր: Օպերային թատրոնից հայտնեցին, որ նա ապրում էր Ֆրանսիայում, որտեղ եւ կնքել է իր մահկանացուն: Երգչուհին սովորել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Եղել է հայտնի երգչուհի Գոհար Գասպարյանի սաներից: |