ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՀՀ-ՈՒՄ Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանում լայն տարածում չգտավ ԷԿԵՆԳ-ի թվային ստորագրությունը, իսկ վերջինս տարիներ շարունակ մոնոպոլիստ է: Ինչո՞ւ: Կարծում եմ կիրառման համար բարդ տեխնոլոգիա է: Այժմ աշխարհում մեծ տարածում են գտնում մասնավոր ընկերությունների թվային ստորագրությունները, օրինակՙ DocuSign-ինը: Եթե ուզում ենք, որ օրինակ DocuSign-ի սերտիֆիկացրած թվային ստորագրությունը Հայաստանում կիրառելի լինի, ապա ըստ օրենքի ՀՀ-ն ու ԱՄՆ-ն պետք է միջազգային պայմանագիր կնքեն: Պատկերացրեցի՞ք այս պայմաններում: Առաջարկս շատ պարզ է. այս պայմաններում. Կառավարությունը պետք է միակողմանիորեն ճանաչի միջազգային հեղինակավոր մասնավոր կազմակերպությունների թվային ստորագրության սերտիֆիկատները, քաջալերելու համար որ. 1) մարդիկ մնան տանը, 2) թվայնացվի փաստաթղթաշրջանառությունը, 3) ԷԿԵՆԳ-ը մրցակցություն ունենա: Ներքոբերյալ ակնարկում փորձել ենք վերլուծել, թե Հայաստանում արդյո՞ք օրինական է էլեկտրոնային ստորագրությամբ պայմանագրեր կնքելը: Ի՞նչ տարբերություն կա էլեկտրոնային ու թվային ստորագրությունների միջեւ: Կարդացե՛ք: Ձեր կամ ձեր հարազատի բիզնեսին պետք կգա վերլուծությունը: https://tk.partners/publications/e-sign_eng/?fbclid=IwAR1LW8neMXBpbWdvqRFJnZW4P0bMkNlwAFgRixgIgSkrgNcmYrDsd5GxS20 |