ԹԱՆԿԱՐԺԵՔ ԵՎ ՈՉ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՍԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ Միջազգային սակարաններում, ընդհանուր ճգնաժամի պայմաններում, շարունակվում է բարձրանալ ոսկու գինը։ Այս պահին մեկ տրոյական ունցիան (մոտ 31 գրամ) արժե մոտ 1726 դոլար։ Մեկ տարի առաջ այս օրը ոսկու մեկ տրոյական ունցիան մոտ 1300 դոլար էր։ Թանկացող թանկարժեք մետաղների ֆոնին բավականին ցածր է պղնձի գինը, այսօր մեկ տոննա պղնձի համար տալիս են 5000 դոլար։ Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ մեկ տոննա պղնձի գինը մոտ 6500 դոլար էր։ Պղնձի գնի նման անկումը հարված է ՀՀ տնտեսությանը, քանի որ Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքներից մեկը հենց պղինձն է։ |