RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#500, 2020-04-07 > #501, 2020-04-08 > #502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020



Տեղադրվել է` 2020-04-09 21:43:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 44, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԺԱՆԴԱԿԵԼ ԴԵՂՈՐԱՅՔՈՎ:

Այս մասին Էրդողանն ասել է Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ զրույցում:  

Պատրիարքարանից հայտնում են, որ ապրիլի 8-ին Թուրքիայի նախագահը կապ է հաստատել Սահակ սրբազանի հետ եւ շնորհակալություն հայտնել նրան «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» արշավին միանալու համար:

Էրդողանն ասել է, որ պատրաստ է դեղեր ուղարկել Հայաստան եւ հետաքրքրվել է նաեւ Թուրքիայի հայ համայնքի կարիքներով:

Օրեր առաջ Պոլսի Հայոց պատրիարքարանն արձագանքել էր Թուրքիայի նախագահի կոչին եւ միացել «Մենք մեզ բավարար ենք, Թուրքիա» դրամահավաքին, որն ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին: Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը նվիրաբերել էր իր 5 ամսվա աշխատավարձը, նրան միացել էին հոգեւորականներՙ փոխանցելով 100 հազար թուրքական լիրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #502, 09-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ