RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2020-09-04 > #028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020



Տեղադրվել է` 2020-09-17 22:19:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՏՐԵՎԻԶՈՅՈՒՄ

Ա. Բ.

Սեպտեմբերի 18-ին Իտալիայի Տրեւիզո քաղաքում բացվելու է «Հայաստան. մի ժողովրդի հետքերը» վերնագրով ցուցահանդեսըՙ «Ֆեդեր Պիացցա Օնլուս» հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Տրեւիզո քաղաքի հովանավորությամբ: Այն ներկայացնում է Հայաստանի իրականությունըՙ Ցեղասպանությունից սկսած մինչեւ դրա բերած հետեւանքները:

Ըստ «Նոտիցիե պլյուս» լրատվամիջոցի լրագրող Լուչիա Ռուսսոյի ՙ «Այն կլինի մի ներածական ուղի դեպի հայ ազգի համալիրությունըՙ նրա պատմության հազարամյա ճանապարհորդության մեջ, որը դարերի ընթացքում ստեղծել է շատ հարուստ մշակույթ: Այն մեզ է հասել վեհության եւ տառապանքի պատմության միջով, այժմ զուրկ մարդկային եւ տարածքային միասնությունից:

Որո՞նք են պատճառները եւ ինչպիսի՞ն են առանձնահատկություններն այն քաղաքակրթության, որը լինելով աշխարհում դեռեւս ներկա եւ կենդանի, բախումնային իրավիճակներ է կրում իր ոչ վաղ անցյալի պատճառով եւ շարունակում է վառ պահել իր մշակութային եւ հոգեւոր պատմությունը: Առաջին քրիստոնյա երկիրը, որն իր հաստատուն խիղճը կազմավորեց իր կրոնի մեջ, հավատարիմ է մնում ինքնավարության եւ ազատության սկզբունքներին նույնիսկ չլինելով ինքնակառավարման իրավիճակում ու դիմադրելով մշակութային եւ կրոնական համահարթեցման ճնշումներին:

Ցուցահանդեսը հրավիրում է ձեզ հայտնաբերելու այս եզակի ժողովրդի նշաններն ու հետքերը, որի պատմությունը մտորումի եւ մոտեցման մի պահ է առաջարկում ներկա աշխարհին»:

Ցուցահանդեսի կազմակերպմանը մասնակցել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան Օհանյանը : Նախատեսվում է պրոֆեսոր Սանդրա Ֆաբրո Կանցիանի «Հայոց ցեղասպանությունը. երեկվա պատճառներից մինչեւ այսօրվա հետեւանքները» գրքի շնորհանդեսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 18-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ