RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2776, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԱՆՆԱ ՊՈՂՈՍՈՎԱՅԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Մարտի 10-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում կայացավ հայ երգի շնորհալի կատարող, տարբեր մրցույթների եւ փառատոների մասնակից Աննա Պողոսովայի մենահամերգը, որը նվիրված էր Կանանց միջազգային օրվանՙ Մարտի 8-ին:

Աննա Պողոսովան դեռ մանուկ հասակից աչքի էր ընկնում երգի, պարի եւ երաժշտության նկատմամբ ունեցած հակումներով:

Լեփ-լեցուն դահլիճում հնչեցին հանրահայտ եւ սիրված երգեր ինչպես հայկական, այնպես էլ վրացական եւ արտասահմանյան երգացանկից, դառնալով Աննա Պողոսովայի շնորհավորանքը բոլոր կանանցՙ Մարտի 8-ի կապակցությամբ: Համերգի ժամանակ մենակատարուհու երգն ուղեկցվում էր Վանո Մկրտչյանի դուդուկի եւ Պավել Օգանեզովիՙ դաշնամուրի նվագակցությամբ:

Մենահամերգը համեմված էր նաեւ Թբիլիսիի թիվ 104 դպրոցի աշակերտուհի Լիզա Թորոսյանի գեղեցիկ ասմունքով:

Ավելացնենք, որ 2012 թվականին Աննան մասնակցեց «Իմեդի» հեռուստատեսության «Նուցա սկոլա» նախագծին, հասնելով կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին երիտասարդ երգչուհին դարձավ Երեւանում ամեն տարի անցկացվող «Մենք երգում ենք Առնո Բաբաջանյանի երգերը» երրորդ մրցույթ-փառատոնի հաղթող եւ արժանացավ չորրորդ հանրապետական ուսանողական մրցույթ-փառատոնը բացելու մեծ պատվին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ