RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2059, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ՋՈՒԹԱԿԻ ՏՈՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄԻ «ՀԱՅԱՐՏՈՒՆ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Վիրահայոց թեմի մամլո դիվան

Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի ջութակի դասարանի պրոֆեսոր Էռնստ Առաքելովի համերգը, որը կայացավ մարտի 2-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում, հրապուրել էր ոչ միայն լարային երաժշտության բազում երկրպագու-ունկնդիրների, այլեւ ջութակի դասարանի բազմաթիվ ուսուցիչների եւ աշակերտների, քանզի նրանց հնարավորություն էր ընձեռվել վերստին հիանալու մեծ ուսուցչի դասարանի սաների ջութակի կատարողական վարպետությամբ: Ինչպես նշեց երեկոյի վարող, Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը (Գրիգորենց), իսկապես արհեստավարժ ջութակահար դառնալու համար հարկավոր են ոչ միայն բնական տվյալներ, այլեւ ինտենսիվ մշտական պարապմունքներ, համապատասխան փորձ ունեցող արհեստավարժ ուսուցիչների ղեկավարությամբ: Այդ պատճառով էլ վերոհիշյալ համերգը դարձավ նաեւ յուրատեսակ վարպետության դաս:

Բարձր վարպետությամբ կատարվեցին լարային երաժշտության համաշխարհային հանճարների երգացանկից տարբեր ստեղծագործություններ: Համերգի վարողներ Արտեմ Կիրակոզովը եւ Վերոնիկա Իաշվիլի-Մանուկյանը յուրաքանչյուր նոր համար մատուցում էին ճանաչողական համառոտ մեկնաբանությամբ, ինչը համերգին հաղորդեց նաեւ որոշակի ճանաչողական բնույթ: Ջութակահարների հաջող ելույթներին նպաստեց նաեւ դաշնակահարուհիներ Թեոնա Միքելաձեի եւ Իրինա Պլատոնովայի նվագակցությունը:

Երեկոյի ընթացքում հնչեցին Մոցարտի, Պագանինիի, Վաժա Ազարաշվիլու, Սարգիս Բարխուդարյանի, Վիլյամ Կրոլլի, Հենրիխ Էռնստի, Սարասատեի ստեղծագործությունները, որոնք փայլուն կատարեցին Ե. Միքելաձեի անվան երաժշտական գիմնազիայի, Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայի, մագիստրատուրայի սովորողները: Առանձնահատուկ ընդունելության արժանացավ Ե. Միքելաձեի անվան երաժշտական քոլեջի աշակերտուհի, ծնունդով Հարավային Կորեայից Միխե Չանգի ելույթը, ով մեծ վարպետությամբ կատարեց Կոմիտասի «Կռունկը»: Շնորհալի ջութակահարուհու կատարողական արվեստը վարպետորեն հղկվում է մաէստրո Է. Առաքելովի կողմից:

Վերջում իր օրհնության խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպս Միրզախանյանը առանձնահատուկ ընդգծեց համամարդկային բարձր զգացմունքների անսահմանությունը, որ այնպես գեղեցիկ դրսեւորվեց տարբեր ազգի նվիրյալների ելույթներում: Ուրախալի է, որ «Հայարտունը» որպես Վրաստանի մշակութային կենտրոններից մեկը, բաց եւ հյուրընկալ է ոչ միայն Վրաստանի բազմազգ ժողովրդի, այլեւ նրա սահմաններից դուրս ծնվածների համար, հավելեց Սրբազան հայրը:

Համերգին ներկա գտնվող Վրաստանի մշակույթի նախարարության միջազգային ծրագրերի դեպարտամենտի փոխտնօրեն Խաթունա Խունդաձեն եւ Թբիլիսիի Վ.Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիայի պատմության թանգարանի տնօրեն Մարինա Չիխլաձեն նշեցին, որ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի անունը կրող դահլիճը իրավամբ ծառայում է մարդկային հարաբերություններում բարձր մշակույթի լեզվով բարին, ջերմությունը եւ սրտակցությունը բազմապատկելու իր առաքելությանը եւ այս երեկոն իրավամբ դարձավ դրա վկայությունը:

Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է նաեւ https://www.facebook.com/media/set/?set=a.341704339279718.1073741828.113192792130875 հասցեով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ