RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2316, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՇՆԱՁԿԱՆԸ ՀԱՂԹԱԾ ԲՐԻՏԱՆԱՑՈՒՆ ՀԵՌԱՑՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

Ավստրալիայի լողափերից մեկի մոտ շնաձկանը հաղթած բրիտանացի զբոսաշրջիկ Փոլ Մարշալսին տուն վերադառնալուց հետո հեռացվել է աշխատանքից: Այս միջադեպի մասին տեղեկացնող Ֆրանսպրեսը նշում է որոշ մանրամասնություններ:

Պարզվում է, որ Ավստրալիա մեկնելուց առաջ բրիտանացին բուժման նպատակով արձակուրդ էր վերցրել բարեգործական կազմակերպությունից, որտեղ նա աշխատում էր: Սակայն կազմակերպության աշխատակիցները շատ զարմացել էին, երբ ԶԼՄ-ներում տեսել էին Ավստրալիայում շնաձկանը հաղթած իրենց «հիվանդ» գորընընկերոջը: Կազմակերպությունը Մարշալսիին փոստով ծանուցել էր նրա ազատման մասին:

62-ամյա բրիտանացին այս կապակցությամբ արտահայտել է իր դժգոհությունը: «Մեր քաղաքում այնքան էլ շատ գործ չկա շնաձկների դեմ պայքարողների համար», ասել է Մարշալսին, որը կնոջ եւ երեք զավակների հետ ապրում է Մերտիր-Թիդվիլ փոքր բնակավայրում: Նա ակնկալում էր, որ բարեգործական կազմակերպությունը (որն օգնում է երեխաներին), ընդհակառակը, շնորհակալություն կհայտնի իր խիզախ արարքի համար, քանի որ ինքը շնաձկան հարձակումից փրկել է լողափի երեխաներին:

Ավստրալիայում հերոսացված բրիտանացին պարզաբանել է, որ ինքն արձակուրդ էր վերցրել սթրեսի պատճառով. բժիշկը խորհուրդ էր տվել ընտանյոք մի քանի օր անցկացնել ծովափին:

Մարշալսին Ավստրալիայում էր հունվարի վերջերին: Անզեն բրիտանացին լողափի մոտ հայտնված շնաձկանը հեռացրել էր նրա պոչից քաշելով, իսկ հետո գիշատիչն ինքն էր հեռացել: Փրկարարը չէր տուժել, թեեւ շնաձուկը փորձել էր կծել նրա ոտքը: «Սքայ նյուզ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Մարշալսին ասել է, որ շնաձկան հայտնվելու հավանական պատճառը եղել է կամ հիվանդությունը, կամ էլ սաստիկ քաղցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ